Երգիչ Արմենչիկը այսօր դարձավ 33 տարեկան
Այլ
Սիրված երգիչ Արմենչիկը այսօր դարձավ 33 տարեկան: ArmStar.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է պատրաստվում ծննդյան տոնին, ովքեր շնորհավորեցին երգչին, ինչ անակնկալներ ստացավ և ինչ փուլում են մենահամերգի աշխատանքերը:
Ինչպե՞ս անցկացրիք Ձեր ծնունդը
Շատ ուրախ դիմավորեցի , որովհետև ժամը 00:01րոպեին, երբ տանը նստած էի բազմոցին, կինս և որդիս ՝ Մայքլը, տորթը ձեռքին մոտեցան և սկսեցին երգել «Happy birthday» : Սա ինձ համար մեծ և չսպասված անակնկալ էր, այդ իսկ պատճառով շատ ուրախ դիմավորեցի :
Հասցրե՞լ եք արդեն նվերներ ստանալ
Նվերներ ստացել եմ, բայց այդ նյութական նվերներից զատ, ինձ համար ավելի կարևոր էր, որ իմ ընկերները և բարեկամները զանգել և հիշել են ինձ, այս ամենը ինձ համար ավելի կարևոր է, քան մնացած նյութական նվերները, քանի որ դրանք գալիս ու գնում են, իսկ մնում են հաճելի հիշողությունները :
Որոշել եք ծննդյան օրը նշել ընտանիքի հետ, իսկ ինչո՞ւ
Ես այսօր կնշեմ ընտանիքիս հետ միայն, բայց ծննունդս նշելու եմ նաև իմ մենահամերգի օրը՝ օգոստոսի 25 –ին, քանի որ այդ օրը ավելի հիշարժան կլինի. ներկա կլինի իմ հանդիսատեսը, վերջապես նորից կլինեմ նրանց հետ: Ես այդ օրվան շատ եմ սպասել. վերջապես կօգնեմ երեխաներին, իմ լուման կունենամ նրանց կյանքի բարելավման մեջ: Այնպես որ, ես այսօր ինձ ավելորդ շքեղություններ թույլ չեմ տա :
Այս ծնունդը ինչո՞վ կտարբերվի մնացած Ձեր ծնունդներից
Ընկերներիս նշում են, որ ես 33 տարեկան դարձա, բայց ես ինձ 33 տարեկան չեմ զգում, հենց դրանով էլ տարբերվում է: Յուրահատուկ Է, որ այժմ ես գտնվում եմ Հայաստանում, սպասում եմ իմ մենահամերգին:
Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում