ՀՀԿ-ականը Կապանում այնքան էլ «ընդունված» չէ. կօգնեն ընտրվի
Հայկական Մամուլ
ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի կողմից թիվ 38 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվող Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը Կապանում այնքան էլ «ընդունված» չէ: «Ժողովուրդ»-ին Կապանից հայտնեցին, որ Արմեն Կարապետյանի եղբայրը՝ Արարատ Կարապետյանը, որը Կապանի ճանշինի տնօրենն է, կապանցիների շրջանում ավելի շատ հարգանք է վայելում, ու Ա. Կարապետյանը հույսը դրել է եղբոր վրա:
Թեեւ տեղեկություն կա, որ Կարապետյանին սատարելու է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանը, որը լավ է տիրապետում ընտրություններում հաղթելու մեթոդներին: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Արմեն Կարապետյանի հետ, որը հարցով պատասխանեց մեր հարցին. «Քանի՞ կապանցի է Ձեզ նման բան ասել: Հաճելի է, որ իմ եղբորն են սիրում, իհարկե, կարող է եղբայրներից մեկը լավը լինի, մյուսը՝ ավելի լավը: Ինչ վերաբերում է Մկրտիչ Մկրտչյանին, ապա նա կուսակցության խորհրդի անդամ է եւ իհարկե օգնելու է»:
Թերթը հիշեցնում է, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 29-ին:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը