Ազատամարտիկների մի խումբը ներկա էր, մյուսը` ոչ
Հայկական Մամուլ
Երեկ Ազատության հրապարակում ազատամարտիկներն անցկացրին հերթական հանրահավաքը: Սակայն ազատամարտիկների մյուս խումբը, որը պայքարում է սոցիալական կարգավիճակի համար, չի մասնակցել այդ հանրահավաքին: Ազատության հրապարակում ելույթ ունեցողները խոսել են «նոր Հայաստան կառուցելու», երկրում առկա արտագաղթի եւ ժողովրդի թշվառ վիճակի մասին:
«Մենք հանրահավաքին չենք մասնակցել, քանի որ մենք այլ ճանապարհով ենք գնում, իսկ նրանք՝ մեկ այլ: Մենք ազատամարտիկների խնդիրներով ենք զբաղվում, իրենք՝ ժողովրդի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ Վարդենիսում եւ Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկների անժամկետ նստացույցը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը