«Բարսելոնան» Լուիսին ձեռք բերելու հնարավորություն չունի. Մոուրինյու
Սպորտ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում «Բարսելոնային» վաճառել Դավիդ Լուիսի տրանսֆերը:
««Բարսելոնան» Լուիսին ձեռք բերելու ոչ մի հնարավորություն չունի: Դա նրանց համար ժամանակի կորուստ է: Խորհուրդ եմ տալիս նրանց զբաղվել իրենց ցուցակում երկրորդ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու խնդրով: Մենք չենք ցանկանում կորցնել մեր լավագույն ֆուտբոլիստներին», - Մոուրինյուի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «արիստոկրատները» հրաժարվել են «կապտանռնագույններին» 35 մլն-ի դիմաց զիջել Լուիսի տրանսֆերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում