Էդգար Մալաքյանը տեղափոխվեց «Բանանց»
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներից մեկը՝ Էդգար Մալաքյանը, ով գործող պայմանագիր ունի չեխական «Վիկտորիա» թիմի հետ, առաջիկա մեկ տարվա ընթացքում հանդես կգա Երևանի «Բանանցի» կազմում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հայկական և չեխական ակումբները համաձայնության են եկել, ըստ որի, Մալաքյանը վարձավճարով հանդես կգա հայկական ակումբում մեկ տարի ժամկետով, հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանը Պլզենի «Վիկտորիա» տեղափոխվեց 2012 թվականին Երևանի «Փյունիկից»: Սակայն հայ ֆուտբոլիստին ամրապնդվել չեխական թիմի մեկնարկային կազմում չհաջողվեց: Վարձավճարով հանդես գալով նաև «Դինամո» Չեշսկե Բուդեյովիցե թիմում՝ հայ ֆուտբոլիստը ցանկություն հայտնեց վերադառնալ Հայաստան, և ահա նա դարձավ «Բանանցի» ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում