Տիգրան Սարգսյանի գաղտնի հանդիպումները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուբները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին գաղտնի հանդիպումներ է ունենում իր մերձավոր շրջապատի հետ:
Թերթի տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և վարչապետի այլ սիրելիներ: Նրանք հանդիպում են հիմնականում երեկոյան ժամերին և ինչ-որ բաներ քննարկում:
Թե ինչ, թերթին առայժմ չհաջողվեց ճշտել: Նշենք, որ այս իրավիճակը որոշակի անհանգստություն է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում: Նույնիսկ տեսակետ կա, թե Տ. Սարգսյանն իր համար առանձին քաղաքական թիմ է պատրաստում ապագա զարգացումներին «դիմագիավելու» համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը