Քննարկում` ՀՅԴ-ում
Հայկական Մամուլ
Այս օրերին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը քննարկում է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականները մտադրություն ունեն ընտրություններին մասնակցելու դեպքում առաջադրել դաշնակցական, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանին: «Դաշնակցության» ներսում առկա կարծիքների համաձայն՝ միայն Գեւորգյանի առաջադրման դեպքում ՀՅԴ-ն հաղթանակի շանս կունենա: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը, այդ հարցի հետ կապված, դեռեւս որոշում չունի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը