Գյուղացիների հիմնական խնդիրը փոշին է
Հայկական Մամուլ
Համահայկական բնապահպանական ճակատի անդամներին (ՀԲՃ) նրանք պատմել են, որ գյուղի դիմացի ճանապարհին փոշու հսկայական ամպեր են բարձրանում, ինչն էլ բացասաբար է ազդում մարդկանց առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա։ «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը», –նշել են թեղուտցիները։
«Առավոտի» հետ զրույցում Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր մտահոգությունն է հայտնել Թեղուտ և Շնող համայնքներում հանքավայրի շահագործման հետ կապված՝ նկատելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանին ավելի շուտ լուրջ վնասներ է հասցնում, քան օգուտ տալիս։
«Այսօր գյուղացիների հիմնական խնդիրը փոշին է, թեև պայթյունները հեռու են կատարվում, այնուամենայնիվ, փոշին տարածվում է։ Հանքի շահագործման հետևանքով գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը մի քանի անգամ ավելացել է, իսկ ճանապարհն, բնակիչների պատմելով, ընդհանրապես չի ջրցանվում»,–ասում է Լևոն Գալստյանը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը