ԱՄՆ-ն տարհանում է Պակիստանում իր դեսպանատան աշխատակիցներին
ԱՄՆ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրամայել է տարհանել Պակիստանի Լուհորում գտնվող իր դեսպանատունը` պայմանավորված ամերիկացի դիվանագիտական ներկայացուցչի հասցեին հնչող սպառնալիքներով, գրում է CNN-ը:
Դեսպանատան բոլոր աշխատակիցներին հրամայվել է լքել դեսպանատան տարածքը: Նրանք տեղափոխվել են մայրաքաղաք Իսլամաբադ: Բացի այդ, ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում շտապ կարգով հեռանալ այդ պետության տարածքից:
Թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է գնում խոսքը, Պետդեպը չի մանրամասնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` օգոստոսի 6-ին, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան տարհանել էին Եմենում իրենց դեսպանատան աշխատակիցներին` ահաբեկչության սպառնալիքի պատճառով:
Օգոստոսի 4-ին Իսլամաբադում հայտարարվել էր ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի տագնապ: Պակիստանի հատուկ ծառայությունները տեղեկացել էին սպասվող ահաբեկչությունների մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)