Սիսոկոն ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը
Սպորտ
««Լիվերպուլն» ինձ առաջարկ է արել, իսկ ես տվել եմ իմ համաձայնությունը»,-այս մասին հայտարարել է իսպանական «Վալենսիայի» պաշտպան Ալի Սիսոկոն. մեջբերում է Goal.com-ը:
Վերջինս նշել է, որ այժմ պետք է ակումբները բանակցեն:
«Ենթադրում եմ, որ իրավիճակը պարզ կդառնա այս շաբաթվա վերջում»,- ասել է նա` հավելելով, որ եթե մինչև այս շաբաթվա վերջ նորություն չլինի, ապա, ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլ» չի տեղափոխվի:
Սիսոկոն նշել է նաև, որ եթե տրանսֆերը չիրականանա, վախենալու ոչինչ չկա. «Ես ինձ լավ եմ զգում «Վալենսիայում»»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում