Մոուրինյու. Պայքարելու ենք Ռունիի համար
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ակումբը շարունակելու է փորձել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերը:
Վերջինս նշել է, որ իրենք շարունակել են Ռունիին ձեռք բերելու փորձերը, սակայն չեն ցանկանում ծայրահեղ միջոցների դիմել: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Մեր շփումը միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ է: Ռունիի հետ չենք խոսում, քանի որ դա ճիշտ չէ: Ես գիտեմ, որ նա ցանկանում է մեզ մոտ տեղափոխվել, սակայն դա ընդամենը նրա ցանկությունն է, մենք նրա հետ կապ չենք հաստատել»,- ասել է Մոուրինյուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում