4 գրքերի հեղինակը հավաքարար է աշխատում
Հասարակություն
Հայաստանի գրողների միության անդամ, 4 գրքերի հեղինակ Գոհար Նիկողոսյանը հավաքարար է «Տաշիր պիցայում»: Aravot.am-ի հետ զրույցում, պատկերավոր պատմում է, թե դրանից առաջ մի 300 տեղ էլ նույն գործով է զբաղվել:
Գոհարը գրում է պատմվածքներ, իր խոսքով, շատ «մերկ» գրականություն՝ առանց ավելորդ պաճուճանքների, դրա համար էլ ամեն մեկը չէ, որ համաձայնում է տպագրել: Ապրում է Սարի թաղի իր խղճուկ տանը, որտեղ ապրելու տարրական պայմաններ չկան, հարեւանի երեխաները երբեմն քարեր են շպրտում իր ու իր կատվի վրա, բայց դրանից ինքը չի չարանում, դա չի խանգարում, որ ստեղծագործի ու գրածի մեջ էլ լիքը սեր ներդնի:
Գոհար Նիկողոսյանն ասում է, թե այնպես է գրում, որ իրեն ոչ թե հավանեն, այլ ապրելով կարդան: Ասում է՝ Պուշկինը ու էլի ոմանք կուշտ են եղել, հարուստ, բայց լավ գրականություն են ստեղծել, սակայն այդ կերպը օրինաչափություն չէ:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում