Հրայր Մկոյանը կմիանա Հայաստանի հավաքականին
Սպորտ
Հայաստանի նոր մեկնարկած առաջնությունում ներկայումս ընդմիջում է, քանի որ շուտով ասպարեզ են դուրս գալու Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները:
Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ նախապատրաստվում է օգոստոսի 17-ին կայանալիք 2-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպմանը: «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը armsport.am-ին հայտնեց, որ օգոստոսի 11-ին թիմը կանցկացնի երկկողմանի հանդիպում: Այս մասին գրում է armsport.am-ը:
«Ցանկանում էինք ստուգողական հանդիպում անցկացնել բարձրագույն խմբի մասնակիցներից մեկի հետ, սակայն հաշվի առնելով երկար ճանապարհը, նպատակահարմար գտանք շարունակել մարզումները Կապանում»,-նշեց կապանցիների մարզիչը:
Ի դեպ, «Գանձասարի» խաղացողներ Հրայր Մկոյանը և Արթուր Ավագյանը Երևանում են: Նրանք վաղվանից Հայաստանի հավաքականի կազմում սկսելու են նախապատրաստվել Ալբանիայի հետ կայանալիք ընկերական խաղին: Հիշեցնենք, որ Մկոյանի մասնակցությունը հարցականի տակ էր, քանի որ գյումրեցի խաղացողը դեռ նոր է ապաքինվել վիրահատությունից հետո:
Վերջին անգամ Մկոյանը Հայաստանի հավաքականի կազմում ասպարեզ է դուրս եկել 2012թ. հոկտեմբերին, Երևանում կայացած Հայաստան-Իտալիա (1:3) ընտրական խաղում:
Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում