Լոռու մարզպետարանի աշխատակցին հեռացրել են աշխատանքից երեխայի առքուվաճառքի մեջ ներգրավվելու համար
Հայաստան
Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, օգոստոսի 2-ին ոստիկանության ՔՀԳ վարչություն է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի` 33-ամյա ազգությամբ հայ մի կին:
Շուրջ երկու տարի է, ինչ նա որպես Ֆրանսիայի քաղաքացիների անունից լիազորված անձ` ՀՀ-ում զբաղվում է երեխաների որդեգրման հարցերով: Ֆրանսիայի քաղաքացուհին իրավապահներին պատմել է, թե երեխայի որդեգրման նպատակով ծանոթացել է Աշտարակ քաղաքում ապրող ոմն Գեղեցիկի հետ, որը խոստացել է, այսպես ասած, օգնել: Գեղեցիկն առաջարկել է 15 հազար ԱՄՆ դոլարով գնել իր մի ծանոթի 4 տարեկան աղջկան:
Ֆրանսիայի քաղաքացուհին այս մասին հայտնել է ոստիկաններին: Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ գործողության արդյունքում` Վանաձոր քաղաքի նոտարական գրասենյակի տարածքից երեխայի առքուվաճառք անելու կասկածանքով գործարքի ավարտից անմիջապես հետո ոստիկանության Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկվել Գեղեցիկ Վարդանյանը, վաճառքի հանված երեխայի մայրը` Սերինե Ավետիսյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, Գեղեցիկի մտերմուհին` Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի բնակչուհի 30-ամյա Աննա Էնգոյանն ու նրա ընկերը` Հովիկ Շիրինյանը:
Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի պատճառով աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը նույն օրը ազատ է արձակվել և այժմ աշխատանքի մեջ է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից