Եղիշե Պետրոսյան. «Որ վարչապետը մի քիչ փող տա, իրեն աստղ կդարձնեմ. լավ էլ երգում է»
Հասարակություն
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզում «Միասին» երիտասարդական շարժման ամենամյա հավաքին որոշել էր անակնկալ մատուցել երիտասարդներին եւ ձեռքն առնելով կիթառը՝ սկսել է երգել «Բարով եկար, սիրուն կռունկ»:
Վարչապետի այս երգը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Մեկը գտնում է, որ սա վարչապետի հակա PR-ն է, քանի որ վարչապետը շատ անտաղանդ է երգում, մյուսը գտնում է, որ լավ էլ ձայնային տվյալներ ունի: Ճշտելու համար, թե ինչպես է երգում վարչապետը, Aravot.am-ը հարցում արեց մասնագետից՝ «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից: Նա երգը լսելուց հետո ասաց. «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իր վարչապետական թերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում: Եթե մի քիչ ինձ փող տա՝ կդարձնեմ իրեն աստղ: Մեր շատ երգիչներից լավ է երգում, ասեմ: Ինքը գիտի ինչ է երգում եւ համոզմունքով էր երգում: Դա շատ կարեւոր է: Մի քիչ կաշկանդվածություն կար եւ այլն, բայց իր երաժշտական տվյալները կային, երեւաց, որ տվյալներ ունի»:
Մանրամասները՝ aravot.am-ում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում