Տարիներ շարունակ Վահան Հովհաննիսյանը գրել է կեղծանունով
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը yerkir.am կայքում հանդես է եկել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» եռամաս հոդվածաշարով՝ վերլուծելով Հայաստանի անցած ուղին, նրա առջև կանգնած մարտահրավերները, կուսակցությունների անցյալն ու ներկան:
Հոդվածաշարը բուռն արձագանքների ու քննարկումների տեղիք է տվել. մեզանում քաղաքական գործիչները հազվադեպ են գրիչ վերցնում ձեռքները:
Այս դեպքում և ասելիքն է հետաքրքիր, և փաստը: Ուշագրավ է նաև այն, որ տարիներ շարունակ Վահան Հովհաննիսյանը «Հայաստանի զրուցակից» թերթում հոդվածներ է գրել, սակայն դրանք տպագրվել են կեղծանվան տակ, ուստի ընթերցող հանրությունից աննկատ են մնացել: Այս պարագայում ընդգծված ուշադրությունը պայմանավորված է հեղինակի անձով:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը