Գողացված ոսկու 7 կիլոգրամից 4-ը հայտնաբերվել է
Հայկական Մամուլ
Երեկ «Հրապարակ»-ն անդրադարձել էր մոտ մեկ տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքին: Պարբերականը, գրել էր, որ դեռ հանցագործությունը չի բացահայտվել:
Գողությունը կատարած անձի նկատմամբ էլ թեև հետախուզում է հայտարարված, սակայն նրան հայտնաբերել իրավապահներին առայժմ չի հաջողվել: Հրապարակումից հետո, երեկ, խմբագրություն է զանգահարել Արմեն Բաղդասարյանի ընկերոջ որդին և, չցանկանալով ներկայանալ, ասել է, որ «պետք չէ ամբողջ մեղքը բարդել Արմեն Բաղդասարյանի վրա, այնպես չի, որ Վաղարշ Աբրահամյանն այս հարցում սուրբ է»:
«Մեր խնդրանքին՝ մեկնաբանել իր խոսքերի ենթատեքստը, նա չի արձագանքել: Բայց տեղեկացրել է, որ գողությունից օրեր անց գողացված ոսկու 7 կիլոգրամից 4 կիլոգրամը հայտնաբերվել է Բաղդասարյանի տնից և վերադարձվել Վաղարշ Աբրահամյանին: Մեզ զանգահարած անձը նաև ասաց, որ այս գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, մինչև դա չցանկանա Վաղարշ Աբրահամյանը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը