Գաղտնի են պահում վարչապետի հանդիպումները
Հայկական Մամուլ
Թափանցիկ աշխատելու կոչերով մշտապես հանդես եկող վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, երբեմն հենց ինքն է շրջանցում այս սկզբունքը: Նախկինում կառավարության կայքում ներկայացվում էր վարչապետի հանդիպումների գրաֆիկը, ապա և հաղորդագրություններ՝ կայացած հանդիպումների մասին:
«Հրապարակ»-ն այսօրվա համարում գրում է, որ բավական էր մուտք գործել վարչապետի «Հանդիպումներ» բաժինը՝ կտեղեկանայիր, թե Տիգրան Սարգսյանը որ ժամին որտեղ է լինելու: Բայց տևական ժամանակ է` այդ խորագիրը չի գործում: Թերևս իմաստը ոչ ցանկալի լրատվամիջոցներից վարչապետին հեռու պահելու մտայնությունն է:
«Ոչ ցանկալի լրատվամիջոցներն» էլ Տիգրան Սարգսյանի պաշտոնական հանդիպումների մասին տեղեկանում են կամ պատահաբար որևէ վայրում նրան հանդիպելով, կամ ցանկալի լրատվամիջոցներում կարդալով, տեսնելով:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը