««Դատապարտյալների հիվանդանոց»-ում մարդկանց փողով են բուժում, հարուստներն էլ 3-4 տարի մնում են այնտեղ»
Հայկական Մամուլ
Օրերս «Հրապարակ»-ը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող և միևնույն ժամանակ բուժում ստացող մի խումբ դատապարտյալներից դժգոհություններով լի նամակ է ստացել: Դատապարտյալները դժգոհում են ՔՀԿ-ում տիրող վիճակից և այն բանից, որ իրենցից բուժման դիմաց գումար են պահանջում:
«Այստեղ մարդկանց փողով են բուժում: Հիվանդանոցում մնալու համար ամիսը 30 հազար դրամ փող են տալիս: Իսկ եթե փողը չտան՝ դուրս կգրեն: Հիվանդանոցը լրիվ սուպերմարկետ են սարքել»,-ասված Է դատապարտյալների նամակում:
«Հարուստներ Էլ կան, որ մի 3-4 տարի Է՝ մնում են հիվանդանոցում և ամիսը 2 հազար դոլար փող են տալիս դրա համար»-գրված է նամակում: Դատապարտյալների մեծ մասը ոտքի է ելել, բողոքում են, նամակ-դիմումներ են գրել Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարարին, սակայն վարչակազմն օրուգիշեր հսկում է, համոզում դիմումները հետ վերցնել:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը