Վրաստանում իրար են բախվել տեղի ոստիկանության և ՀՀ քաղաքացու ավտոմեքենաները
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 10-ին՝ ժամը 06.40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին՝ Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը՝ Մ. Պ.-ը, կինը՝ Թ.Պ.-ը, երեխաները՝ Ա. և Գ. Պ.-ը:
Գ. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա քաղաքի հիվանդանոց:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում