Հերթական օրինախախտ պաշտոնյան՝ Արմավիրում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 9-ին, տեղեկացրել էինք, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի նոտար Յուրա Եղիազարյանը: Սակայն պարզվում է' Արմավիրում համատարած երեւույթ է պաշտոնյաների կողմից ճանապարհային երթեւեկության ժամանակ կոպիտ խախտումներ կատարելը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը երեկ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի մոտ կայանված «ԳԱԶ 24» մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ եւ Տեխզննման կտրոնները, իսկ երբ դատախազությունից դուրս եկավ Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը, նստեց նշված ավտոմեքենան ու առանց ամրագոտին կապելու' շարժվեց, ընթացքում էլ ծխում էր ու պատուհանից էլ դուրս էր թափում ձեռքի ծխախոտի մնացորդը:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում