Չեմ ցանկանում խոսել Մոուրինյուի մասին. Պեպե
Սպորտ
«Ռեալի» պաշտպան Պեպեն չի ցանկանում խոսել մադրիդցիների նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ես չեմ պատրաստվում խոսել մի մասնագետի մասին, ով նախկինում աշխատել է «Ռեալում»: Դա արդեն անցյալի մի մասն է, իսկ ես ցանկանում եմ կենտրոնանալ ներկայի վրա»,-նշել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանի ավարտին Պեպեն կրկին քննադատել էր պորտուգալացի մասնագետին՝ Իկեր Կասիլյասի նկատմամբ վերաբերմունքի համար: Ինքը՝ Մոուրինյուն, իր հերթին նշել էր, որ Պեպեի նման պահվածքի պատճառը Ռաֆայել Վարանն է, ով իրեն դուրս թողեց հիմնական կազմից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում