Գվարդիոլան հրաշագործ չէ. Զամեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամերը հայտարարել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նկատմամբ չպետք է ճնշում գործադրել, տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Գվարդիոլան հրաշագործ չէ: Նա ջանասիրաբար աշխատում է: Եկեք չմոռանանք, որ Հայնկեսը «Բավարիայում» առաջին մրցաշրջանում ոչինչ չի նվաճել: Նրան ժամանակ էր պետք հաջողությունների հասնելու համար: Իսկ Գվարդիոլային, չգիտես ինչու, այդ ժամանակը չեն ցանկանում տրամադրել: Սա ինձ համար անհասկանալի է»,- նշել է Զամերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում