Ազատամարտիկին գումարը նույնիսկ դեղերին չի բավականացնում (տեսանյութ)
Հասարակություն
Ազատամարտիկ Վարդգես Սմբատյանը տանիքից զրկվելու վտանգի առջեւ է։ Նա մոտ 20 տարի է առանց վարձավճարի ապրում է Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության վարչական շենքում հատկացված 22 քմ տարածքում ։ Վերջերս, տնօրենի կողմից ազատամարտիկը պարբերաբար նամակներ է ստանում՝ տարածքն ազատելու վերաբերյալ։ Այս մասին գրել է A1plus.am-ը:
Նա տնօրեն Հարություն Երեմյանին չի մեղադրում, հասկանում է, որ վարչական շենքը չի կարող մշտական բնակության վայր լինել, բայց այլ տեղ չունի գնալու եւ հնարավորություն՝ վարձով բնակվելու։
Ազատամարտիկը ստանում է 47000 դրամ թոշակ։ Ըստ նրա՝ այդ գումարը նույնիսկ դեղերին չի բավականացնում։
Վարդգես Սմբատյանը բնակարան սպասող ազատամարտիկների ցուցակում է։ Չգիտի, թե երբ կհասնի իր հերթը։ Նա զբաղեցնում է ցուցակի 369-րդ համարը։
Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում