Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Ինքնահարցազրույց. Արտաշես Քալանթարյան

Գիտություն և Մշակույթ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թ. եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր:
Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969 թ.) վեպով: Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» ստեղծագործությունները: Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:

1. Ներածության փոխարեն

- Ինչո՞ւ ինքնահարցազրույց…
- Որովհետև ոչ մի լրագրողի հետաքրքիր չէ ինձ հետ հարցազրույց անցկացնել, ու, անկեղծ ասած, իրենց հասկանում եմ:
- Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խոսելը:
- Իմաստ չունի: Պարզապես հետևում եմ ՀՀ նախագահի թեկնածու Ա. Մելիքյանի պատգամին` ՄԻ ԼՌԵՔ: Ի վերջո, արտաքին գործերի նախարար է եղել, աշխարհ տեսած մարդ է: Որ ասում է` ուրեմն մի բան գիտի:
- Իսկ վստա՞հ ես, որ ինքանահարցազրույցդ կկարդան:
- Իհարկե… ոչ: Բայց ես դրան սովոր եմ: Տասը տարի «Ոզնիում» գրել եմ, ու Գլավլիտից բացի ոչ ոք գրածներս չէր կարդում: Բայց այս անգամ վստահ եմ, որ երկու հոգի կկարդան:
- Ովքե՞ր են նրանք:
- Մեկը` դու, մեկն էլ` ես: Դա ավելի քան բավարար է:

2. Հարցազրույցի փոխարեն

- Պարոն Քալանթարյան…
- Կարելի է պարզապես՝ Ալիկ:
- Լավ, այդպես զրույցն ավելի մտերմիկ կլինի: Ալիկ` Ձեր կարծիքով…
- Կարելի է պարզապես «դու»-ով:
- Թող այդպես լինի: Ալիկ, այսօր Հայաստանում ավելանում է գործազրկությունը, միգրացիան, արտաքին պարտքը, աղքատությունը…
- Այո, բայց փոխարենը նվազում է կենսամակարդակը, դրամի իրական արժեքը, սպառողական զամբյուղը, բնակչության թիվը… Որոշ բաներ ավելանում են, որոշ բաներ` նվազում… Մի խոսքով հավասարակշռությունը պահպանվում է:
- Այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը, պատասխան ունե՞ս:
- Ես հինգ տարբերակ կներկայացնեմ, չորսը` հավանական, մեկը անհավանական: Ընտրիր, որն ուզում ես: Հավանականներն են`
I. Մասոնները
II. Հրեաները
III. Հարևանները
IV. Այլմոլորակայինները
- Իսկ անհավանակա՞նը:
- Ինքներս ենք մեղավոր: Բայց, ինչպես արդեն նշեցի, դա խիստ անհավանական է, չԷ՞ որ հայերն արիացի են, Երևանը` Հռոմից 30 տարի հին է, իսկ մեր էպոսն էլ` աշխարհի էպոսների նախահայրը:
- Ի դեպ` էպոսի մասին, նախագահի թեկնածուների մեջ է նաև հայտնի էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ի՞նչ ես կարծում, քանի տոկոս կհավաքի:
- Կարծում եմ` Չակ Նորիսի չափ:
- Իսկ Արամ Հարությունյա՞նը:
- Չակ Նորիսից ավելի, անվավերից` պակաս:
- Իսկ Հայրիկյա՞նը: Ասում են, մահաձորձից հետո վարկանիշը կտրուկ բարձրացել է: Ինչպե՞ս կարող է այն ավելի բարձրացնել…
- Կարիք չկա, ի վերջո` անկախության խորհրդանիշ է… Վերջապես` մարդ է, թող ապրի…
- Ի դեպ` մահափորձի մասին, Հայրիկյանը մատնանշում է ռուսական գործոնը, ռուսական իմպերիալիզմի գործակալական ցանցը…
- Ոչինչ, ամեն մարդ ազատ է իր համար «մասոններ» ընտրել:
- Անդրիաս Ղուկասյանի մասի՞ն ինչ կարծիքի ես: Խեղճ տղան արդեն որերորդ օրն է` հացադուլ է անում:
- Սովածներից ես միշտ վախեցել եմ` թե մարմնով և թե հոգով սովածներից: Կարծում եմ` փորձությունների մեծ մասը սովածների ձեռքի գործն է… Բայց ոչինչ, կարևորը ընտրությունները կարծես չհետաձգեցին, մի երկու շաբաթից` կուտի… Էլ չեմ ասում, որ եթե հանկարծ հրաշք լինի ու նախագահ դառնա` ոնց կուտի…
- Անձամբ ճանաչո՞ւմ ես…
- Ոչ, ու առաջին հայացքից` կարծես կարգին մարդ է: Բայց մեկ է` կուտի. ավանդույթներ կան, սովորություններ, ազգային առանձնահատկություններ…
- Ուրեմն` ընդդիմադիրներից մնում են Րաֆֆին ու Հրանտը…
- Րաֆֆիին շատ եմ հարգում, իսկական՝ քաղաքի տղա է, առանց թիկնապահի զբոսնում է, բոլորին ձեռքով բարևում է, վարսավիրանոց է գնում… Պարզապես «ընդդիմադիր» տերմինն է այսօր վարկաբեկվել, ու ինքը վատ ժառանգություն է ստացել:
- Իսկ Բագրատյա՞նը:
- Ժողովուրդը Բագրատյանին չի ընտրի, ավելի ճիշտ կլինի` Բագրատյանն իր համար նոր ժողովուրդ ընտրի:
- Ուրեմն կհաղթի Սերժ Սարգսյա՞նը…
- Ոչ:
- Բա ո՞վ…
- Ինչպես միշտ, կհաղթի օլիգարխներ + քրեական աշխարհ + վարչական ռեսուսներ կոալիցիան:
- Ինչպե՞ս ես վերաբերում ընտրակաշառքներին:
- Դրական. դա օգնում է եկամուտների բաշխման անհավասարությունը նվազեցնել:
- Իսկ ինքդ ընտրակաշառք վերցրե՞լ ես:
- Ոչ, ես չեմ ծախվում: Այսինքն՝ այն գումարով, որ առաջարկում են, չեմ ծախվում, իսկ այն գումարը, որով ծախվում եմ` չեն առաջարկում:
- Այդ դեպքում իմաստ ունի՞ ընտրությունների գնալ:
- Անշուշտ: Մեր հարևանները պնդում են, որ մենք մազոխիստ ենք, ինչո՞ւ հիասթափեցնենք նրանց:

3. Վերջաբանի փոխարեն

Իրականում, ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես պատկերել եմ ինքնահարզազրույցում:
ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է:

Աղբյուրը` alexanderblok.wordpress.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված