«Երևանյան ամառ»-ը՝ մայրաքաղաքի շրջիկ կրկեսում
Հասարակություն
«Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես։
Կրկեսի անվճար այցելության հրավիրատոմսեր ստացած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները օգոստոսի 9-ի երեկոյան դարձան կրկեսային հագեցած ծրագրի առաջին հանդիսատեսը։
Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով՝ շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է:
Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երևանի մարդաշատ վայրերում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում