Չեխ վարորդները հսկայան կրիան այլմոլորակայինի տեղ էին դրել
Աշխարհ
Չեխիայում մեքենայի վարորդները ավտոմայրուղիներով զբոսնող հսկայական 30 կգ-անոց կրիային այլմոլորակայինի տեղ են դրել և ոստիկանություն կանչել. հայտնում է РИА Новости-ն:
«Չեխական Ռոկիցանի քաղաքի ոստիկանություն միանգամից մի քանի տասնյակ ահազանգ է ստացվել, թե ավտոմայրուղիներով մինչ այժմ մարդկությանն անհայտ կենդանի է զբոսնում և խանգարում վարորդներին: Ահազանգողներից մեկը վստահեցրել է, թե դա այլմոլորակային է»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Դեպքի վայր ժանմանած ոստիկանները գտել են մեկ մետր երկարությամբ և 30 կգ քաշով կրիայի: Կենդանուն բռնելուց հետո պարզվել է, որ վերջինս ամերիկյան կրիաների տեսակին է պատկանում:
Այժմ ոստիկանությունը փնտրում է կրիայի տիրոջը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում