Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

«Մեր դեմ խաղ չկա...». Ալեքսանդր Թոփչյան

Գիտություն և Մշակույթ

Հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ (1962):1963-65 -ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրում, 1975-88-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-89-ին՝ ԳԱԹ-ում, 1991-95-ին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շադեռլո դը Լակլոյի, Ապոլիների,Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագրիչ և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի,Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր։

Ձեզ ենք ներկայացնում նրա «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը» մոնոդրաման /սկիզբը` «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը»:

Օ, ինչե՜ր էին անցնում իմ մտքով, ինչպիսի՜ քաղցր երազանքներ էի փայփայում... Բայց արբեցումն անցնում էր արագ եւ ես հայտնվում էի նորից իմ անշուք գոյության մեջ, որն ինձ ասում էր դաժանորեն, թե ով եմ ես... Այո, Տեր, ես հստակորեն գիտակցում էի, որ ընդամենը մի ողորմելի արարած եմ, եւ հենց դա էր ինձ մղում նոր ստորություններ անելու, քիթս ամեն տեղ խոթելու... Եվ ինձնից գոհ էին, խրախուսում էին, նվերներ տալիս...

Ես արդեն տասնյոթ տարեկան էի: Բարեհաջող ավարտեցի դպրոցը եւ, ինչպես որ սպասվում էր, հեշտությամբ ընդունվեցի համալսարանի պատմագիտական բաժինը... Ահա այստեղ էր, որ բուռն գործունեություն ծավալեցի... Հանձնարարությունները հիմնականում հետեւյալն էին. ես պետք է աշխատեի ոչ մի բանով աչքի չընկնել, ավելի շատ պիտի լսեի, քան խոսեի, իսկ խոսելու դեպքում պիտի աշխատեի զրույց հարուցել մեզ հետաքրքրող նյութի շուրջ... Այո, «մեզ»... Եվ քանի որ «մեզ» հետաքրքրում էր ամեն ինչ, ապա կարող ես պատկերացնել, թե որքան շատ էր «մեր» գործը...

Ես պետք է լրտեսեի իմ ուսանող ընկերներին, դասախոսներին, հարեւաններին, իմ հեռավոր ու մոտիկ ծանոթներին եւ անգամ ազգականներին... Միայն հորս ու մորս մասին մատնագիր չստորագրեցի, սակայն իմ շրջապատում գտնվող գրեթե բոլորը դարձան իմ ախտագին հետաքրքրասիրության առարկան... Ոմանց մասին նույնիսկ մի քանի անգամ գրեցի...

Օ՜, ես հսկայական մի ժառանգություն եմ թողել նրանց արխիվներում... Եվ ի՜նչ փառահեղ էջեր կան այնտեղ... Այո, այո, Տեր, ես հոգի եմ դրել այդ գործի մեջ, ոճ մշակել, նախադասություններ հղկել, բառեր զատել... Ինչպիսի՜ լեզու էր, ինչպիսի՜ նրբին դիվանագիտություն, երկիմաստության ինչպիսի՜ խաղեր, էպիտետների ինչպիսի՜ առատություն...

Դա քեզ զարմացնո՞ւմ է, Տեր... Նույնիսկ վրդովմունք պատճառո՞ւմ... Բայց դա իմ ստեղծագործությունն էր, իմ արարումը, վերջապես իմ պայքարը... Օ՜, եթե մի հրաշքով այդ բոլոր էջերը վեպեր, պատմվածքներ ու բանաստեղծություններ դառնային, հիմա ես Շեքսպիրի, Գյոթեի եւ Հյուգոյի փառքը կունենայի... Բայց, ավա՜ղ, այդ ոսկի էջերն ընդմիշտ փակված են դժնի արխիվներում եւ ամենաշատը երկու-երեք հոգու ուշադրությանն են արժանացել...

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված