Հրդեհ՝ Կարբի գյուղում
Հասարակություն
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այրվում են սառնարաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարբի գյուղի 2-րդ փողոցի, Վ.Փ.-ին պատկանող, տան բակում գտնվող շինության 1-ին հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել՝ 14.55-ին:
Այրվել են եռահարկ կիսակառույց շինության առաջին հարկի ծածկը՝ 100 քմ, օդորակիչ՝ 3 հատ, խնձորի բեռնարկղեր՝ 100 հատ, 1 հատ էլ. ամբարձիչ՝ ամբողջությամբ, օդորակիչի շարժիչ՝ 1 հատ, մեկ հեռուստացույց, փայտյա հենասյուն՝ մասամբ և պենոպլաստ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում