1 տարի է՝ աշխատավարձ չեն ստացել. գուցե արտագաղթե՞ն
Հայաստան
«Հայէլեկտրամեքենա» ընկերության աշխատակիցները շուրջ 1 տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Ինչպես տեղեկացավ Lurer.com-ը, աշխատակիցներից ոմանք դատարան են դիմել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը: Բայց հետ եկած պատասխանն աշխատակիցների համար մտահոգիչ է.
«Աշխատակիցների ձեռքի տակ միակ փաստաթղթում գրված է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված որոշման համաձայն՝ հայց է ներկայացվել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու համար, և դատարանն ընդունել է գործը վարույթ, ուստի վերոգրյալի հիման վրա՝ Հարկադիր կատարողը որոշում է կասեցնել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի վերաբերյալ Շենգավիթ բաժնում հարուցված բոլոր կատարողական վարույթները»:
Աշխատակիցները գուցե արտագաղթե՞ն. հե՞շտ է 1 տարի աշխատավարձին սպասել: Դուք կդիմանայի՞ք:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից