Սիլվա Հակոբյան. «Շուտով ինձ հարսի զգեստով կտեսնեք» (ֆոտո)
Այլ
«Շուտով ինձ հարսի զգեստով կտեսնեք»,-BRAVO.am-ին ասել է Սիլվա Հակոբյանն ու, բացելով փակագծերը, նշել, որ այն կրելու է իր նոր տեսահոլովակի նկարահանումներին:). «Երգը կոչվում է «Նորահարսիկ»: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը քույրս է` Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը»:
Երգչուհին այս ամառ չի հասցրել լիարժեք հանգիստ վայելել, այս օրերին գործնական հարցերով Մոսկվայում է, իսկ Հայաստան կվերադառնա վաղը. «Այնտեղի հայերի համար մենահամերգով հանդես գալու մտադրություն կա, սակայն դեռեւս ոչինչ հստակ չէ»:
Ի դեպ, Սիլվան նախորդ ամիս ելույթ է ունեցել հայրենի Վայք քաղաքում. «Մենահամերգս հուլիսի 13-ին էր` «Արեւիկ» մարզադաշտում: Այն բարեգործական էր: Դրական ու բուռն բազմաթիվ արձագանքներ եղան»:

Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում