Ադրբեջանցիները, այնուհետև թուրքմենները գողացել են Ռազմիկ Ամյանի երգը (տեսանյութեր)
Այլ
Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ»-ը մեծ համբավ է վայելում Հայաստանի սահմաններից դուրս: Նախորդ տարի երգը կրկնօրինակել էին ադրբեջանցի երգիչներ, հիմա էլ հերթը թուրքմեններինն է:
Ռազմիկ Ամյանը
«Նախ Նազիր Հաբիբովն էր, որը, սակայն, նշել է. «Երգը պատկանում է կովկասյան էստրադայի աստղ Ռազմիկ Ամյանին», իսկ բոլորովին վերջերս համացանցում հայտնվել է եւս մեկ «Վայ-վայ», այս անգամ կրկին թուրքմեն Ազատ Դոնմեզովի կատարմամբ», -BRAVO.am-ին տեղեկացրել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը:
Մեր հարցին, թե վերոնշյալի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկելու, նա պատասխանել է, որ նման կրկնօրինակումների դեմ պայքարելն անիմաստ է. «Առաջին դեպքում դիմեցինք «YouTube»-ի ադմինիստրացիային, որն էլ արգելափակեց կեղծ հոլովակը, սակայն որոշ ժամանակ անց ադրբեջանցիները վերբեռնեցին այն: Փոքր-ինչ սկզբունքային էինք, քանի որ գործ ունեինք ադրբեջանցիների հետ, որոնք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գրագողության մասնագետներ են»:
Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում