Մկո. «Թու-թու-թու, այն ամենը, ինչ պետք է երջանիկ լինելու համար, ես արդեն ունեմ» (ֆոտո)
Այլ
Այսօր հումորիստ Մկոն տոնում է ծննդյան 37 ամյակը: Դեռևս գիշերվանից նա շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ է ստացել մտերիմներիմ բարեկամներից ու ընկերներց, իսկ նրա սոցցանցային էջերի պատերը ողողված են երկրպագուների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:
«Դեռ գիշերվանից շատերն են շնորհավորել, առաջինը' վաղեմի ընկերներիցս մեկն ուղիղ կեսգիշերին շնորհավորեց. կինս ու ընտանիքիս անդամներն էլ առաջիններից են եղել,- ասաց Մկոն' նշելով,- կնոջս կողմից նվեր էլ եմ ստացել, բայց չեմ ասի' ինչ, կարծում եմ' դա շատ անձնական է»:
Այս տարի հումորիստը մեծ խնջույք չի կազմակերպի. ներկա կլինեն միմիայն մտերիմ հարազատներն ու բարեկամները:
«Երեկոյան միայն բարեկամներով կհավաքվենք մեր տանը, քանի որ ինչ-որ բան անել չեմ ծրագրում, այդ պատճառով ընկերներս էլ չեն լինի, անգամ Հայկոն չի գալու»,- հայտնեց Մկոն:
Մեր այն հարցին, թե ի՞նչ կցանկանար ծննդյան տոնին նվեր ստանալ, Մկոն նշեց. «Թու-թու-թու, այն ամենը, ինչ պետք է երջանիկ լինելու համար, ես արդեն ունեմ»:


Աղբյուրը` esyes.am:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում