Դերասանուհի Արմինե Պողոսյանը և գործարար Խաչիկ Թութուզյանը նշանադրվել են. «Նա ինձ սեր խոստովանեց լուսնի տակ» (ֆոտո)
Հայաստան
Հայկական շոուբիզնեսում վերջերս ամուսնությունների և նշանադրությունների ակտիվություն է նկատվում: Այսօր միայնակ սրտերի շարքերը լքեց դերասանուհի Արմինե Պողոսյանը:
ArmStar.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց իր և գործարար Խաչիկ Թութուզյանի ծանոթության մասին.«Ընկերուհիս ինձ փաթեթ էր ուղարկել Ամերիկայից, և այն ինձ փոխանցեց Խաչիկը: Երբ հանդիպեցինք, շատ ջերմ զրուցեցինք և հաջորդ օրը ես նրան հրավիրեցի իմ ներկայացումներից մեկին»: Ներկայացումից հետո Խաչիկը Արմինեին հրավիրել է սրճարան, որտեղ էլ շարունակել են իրենց ջերմ զրույցը:
Մի քանի հանդիպումներից հետո սիրո խոստովանությունն էլ չի ուշացել. «Ինձ սեր է խոստովանել լուսնի տակ, պատշգամբում: Միշտ ֆիլմերում ենք տեսնում սիրո խոստավանություն լուսնի տակ, բայց նա այնքան անկեղծ էր, որ ես ընդունեցի նրա առաջարկը»,-հիշում է Արմինեն:
Արմինեի դրական պատասխանը լսելուց հետո Խաչիկը անցել է հաջորդ քայլին.«Մեր ընտանեկան խնջույքի ժամանակ շատ անակնկալ կերպով ձեռքիս մատանի դրեց»:
Զույգն ամուսնանալ դեռ չի շտապում.«Հոկտեմբերին ես հյուրախաղերով մեկնելում եմ Կանադա, կարծում եմ այնտեղ իր ընտանիքի ներկայությամբ ևս սիրո խոստովանություն կանի»:
Մանրամասներն՝ այստեղ:





















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից