«Պահանջում ենք հրապարակել ասոցացման պայմանագիրը»
Քաղաքական
Facebook սոցիալական ցանցում բացվել է խումբ՝ «Պահանջում ենք հրապարկել ասոցացման պայմանագիրը» անվանմամբ:
Վերջիններս հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ։ Սկսենք ըստ հերթականության։ Թանկացավ գազի գինը, այնուհետև հասարակական տրանսպորտի գինը դարձավ 150 դրամ, ինչը հանդիսացավ հասարակության համբերության բաժակի հատման վերջին կաթիլը։ Դա էական նշանակություն ունեցավ նաև քաղաքացիական հասարակության ձևավորման վրա։ Թակացումից հետո սկսվեց պայքարը գնի նվազեցման համար և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները օգտվելով այն հրմար առիթից, որ հասարակության ուշադրությունը սևեռված է հասարակական տրանսպորտի գնի թանկացման վրա՝ վերջացրեցին իրենց բանակցությունները Շտեֆան Ֆյուլեի հետ և պաշտոնապես հրապարակեցին, որ արդեն ավրտվել է ԵՄ-Հայաստան Ասոցոցման Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները։ Թվում էր, որ այդ հայտարարությունը պետք է ակիվիտների ուշադրությունը հրավիրեր իր վրա՝ մանավանդ, որ մեկ օրվա տարբերությամբ արդեն պարզ դարձավ այն, որ Տարոն Մարգարյանը կասեցրեց իր հրամանը։
Սակայն այդպես չեղավ։ Ներկայումս էլ ակտիվիստների մեծ մասը չեն գիտակցում, որ Ասոցացման համաձանագրով որոշվելու է Հայաստանի ներկան և ապագան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նրանք չեն գիտակցում, որ Ասոցացման համաձայնագրով հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք շրջաններ վերադարձվեն Ադրբեջանին՝ դրանով իսկ Վտանգի տակ դնելով Լեռնային Ղարաբաղի և այդ շրջաններում ապրող Սիրիահայ բնակչույան կյանքը։
Վտանգը շատ ավելին է, քան կարելի է պատկերացնել։ Կարելի է միայն հիշատկել այն փաստը, որ ԵՄ պառլամենտը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ տվել է մեծ քանակությամբ դրույթներ, որոնց 95 տոկոսը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, «օկուպացված» շրջանների հայկական զորքերի հանմանը և դրանք Ադրբեջանին վերադարձմանը և այդ տարածքների վերադարձից հետո մնացած տարածքը Լեռնային Ղարաբաղ համարելով՝ վերջինիս անկախության հարցի խաղաղ կարգավորմանը և իհարկե Հայաստան-Թուրքա հարաբերությունների կարգավորմանը։
Այսպիսով պարզ է դառնում, որ այսպես, թե այնպես Ասոցացման համաձայնագիրը իր մեջ նեռարում է դրույթներ, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարող են չբխել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շահերից։
Հաշվի առնելով վերոգրյալը ես կոչ եմ անում բոլորին հավաքվել և միահամուռ կերպով պահանջել ասոցոցման համաձայնագրի հրապարակմանը, քանի որ, եթե մենք հիմա տեսնենք, թե ինչպիսի դրույթներ է պարունակում համաձայնագիրը, մենք կարող ենք պայքարել և փոփոխել դրանք, իսկ այն նախաստորագրեուց հետո շատ դժվար կլինի։ Հիշեցնեմ, որ այն նախատեսվում է ստորագրել Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։
Հուսով եմ ոչ ոք չի ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք են բերել մեր հայրերը և եղբայները
ԵՍ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ․ ՈՒՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում