«Արի տուն»-ցիները բեմադրեցին «Հայ ենք մենք» ներկայացումը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի աշակերտներից բաղկացած թատերախմբի կողմից Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում բեմադրվեց «Հայ ենք մենք» ներկայացումը:
Թատերախումբը մասնակցում էր նաև «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին և հյուրընկալվել էր Հայ կաթողիկե եկեղեցու Երևանի հյուրատանը:
Ներկայացումը երեք անգամ բեմադրվել է Բեյրութում, այն ներկայացնում է սփյուռքահայ երիտասարդի և երևանցի աղջկա սիրո խորհրդանշական պատմություն, որը երջանիկ ավարտ է ունենում և նրանք վառում են մի նոր հայեցի օջախ:
Ներկայացումը եկել էին դիտելու Հայաստանում գտնվող սիրիահայեր, «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյան:
ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը բարձր գնահատեց այն նվիյալների և խմբերի գործունեությունը, ովքեր Սփյուռքում վառ են պահում հայ մշակությի ջահը: Նա վստահություն հայտնեց, որ թատերախումբը հաջողությամբ կշարունակի իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով հայ թատերական արվեստը Լիբանանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)