Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալիկ Ավետյանը, վարելով ГАЗель 2705 մակնիշի 906 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե և երկաթյա արգելապատնեշներին ու հարվածել գովազդային վահանակին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և վիրավոր ուղևորին, ովքեր տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում Ա. Ավետյանը մահացել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Էդգար Հարությունյանը կայուն ծանր վիճակում գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մանրամասներն՝ այստեղ։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում