49-ամյա կինը փորձել է իրեն ցած նետել Կիևյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները քիչ առաջ կարողացան կանխել մի կնոջ ինքնասպանության փորձ:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ահազանգել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ մի կին փորձում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանների կողմից փրկված կինը Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող 49-ամյա Ի. Պ.-ն է:
Մանրամասները՝ այստեղ


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում