Դատարանի նախագահը տուգանվեց «չալաղաջ» խախտման համար
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչ Գերասիմ Գրիգորյանի կողմից 10.000 դրամ գումարի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել 51-ամյա Արտուրիկ Եսայանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի վարորդն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության էր ենթարկվել Արմավիր քաղաքի նոտար Յուրա Եղիազարյանը: Սակայն պարզվում էր, որ Արմավիրում համատարած երևույթ է պաշտոնյաների կողմից ճանապարհային երթևեկության ժամանակ կոպիտ խախտումներ կատարելը:
Արմավիրցիները կատակում էին' երևի որոշ պաշտոնյաներ Արմավիրում մեծ տարածում գտած բույսի, տվյալ դեպքում՝ երևի, նկատի ունենալով՝ «պլանի» «դոզի տակ» են, թե չէ' «ինչի՞ համար պետք է խախտեն օրենքը, երբ իրենք կոչված են պահպանելու օրենքի տառը»:
Առավել մանրամասն՝ այստեղ



















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում