Յանան եւ Սուրենը Ադելի համար ծննդյան տոն են կազմակերպել (ֆոտո)
Այլ
Հաղորդավարներ ամուսիններ Սուրեն Փահլեւանյանի ու Յանա Դանիելյանի դուստրը երեկ` օգոստոսի 10-ին, դարձել է 2 տարեկան: Փոքրիկ Ադելի ծննդյան տոնը ծնողները կազմակերպել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում ու հրավիրել հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին:
«Մեծահասակներով ու երեխաներով հաճելի օր ունեցանք: Ադելին ամենից շատ ուրախացրել էր իր սիրելի մուլտհերոսների` Մաշայի ու արջուկի ներկայությունը: Նաեւ հաճույքով փչեց տորթի մոմերը: Անկախ նրանից, թե ում ծնունդն է, սիրում է տորթերի մոմերը փչել:),- BRAVO.am-ին պատմել է Յանա Դանիելյանը:
Փոքրիկ Ադելի ծննդյան տարեդարձին
Նրա խոսքով` աղջիկը դեռ ցանկություններ չի հայտնում ու նվերներ չի պահանջում. «Փոքր է, միայն Մաշային ու արջուկին էր ուզում տեսնել, նրանք էլ եկան»:
Մանրամասն՝ այստեղ:



















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում