Մոուրինյուն պատրաստ է Ռունիի փոխարեն ձեռք բերել Էտոյին
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» ամառային տրանսֆերային գլխավոր նպատակը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին: Սակայն «կարմիր սատանաները» չեն պատրաստվում հրաժարվել Ռունիի ծառայություններից և արդեն երկու անգամ մերժել են «արիստոկրատների» տրանսֆերային առաջարկը:
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, Ժոզե Մոուրինյուն արդեն պատրաստ է կատարել նաև երրորդ առաջարկը: Մերժում ստանալու դեպքում պորտուգալացի մասնագետը հավանաբար իր թիմ կհրավիրի Սամուել Էտոյին:
Ինքը՝ կամերունցի ֆուտբոլիստը, պատրաստ է զիջումների գնալ առաջատար ակումբում հայտնվելու համար:
Նշենք, որ Էտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական որոշ ակումբները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում