«Երեխաներիս հետ զիբիլանոցում շիշ հավաքեմ-ծախեմ, որ ապրե՞մ». բազմազավակ մայր
Հասարակություն
Shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 43-ամյա Նունե Սուքիասյանը: Նա երեք երեխայի մայր է: Պատմել է, որ ապրում են խոնավ, «բլված» տան մեջ` վթարային շենքում: «Տունը երկու սենյականի է, բայց դժվար է դրանք սենյակներ համարել: Ջրի մեջ ենք ապրում: Անհնար է այսպես, ամբողջը քանդված` անձրեւը չռռում է մեր վրա: Տեղ չկա անգամ քնելու, մի անկյունի վրա երեխեքով-ընտանիքով քնում ենք»,-ասաց Նունե Սուքիասյանը:
Նրա խոսքով` բազմիցս դիմել է քաղաքապետին, մարզպետին, անգամ վարչապետին եւ նախագահին, սակայն` ոչ մի փոփոխություն. «Ուղարկել են դիմումը մարզպետարանի եւ քաղաքապետարանի վրա, դրանք էլ ոչինչ չեն արել: Քաղաքապետը մի քանի տարի առաջ խոսք է տվել աջակցել, բայց` ոչ մի բան չկա: Պատճառաբանեցին, թե հինգ տարվա գրանցում չունեմ: Էտ հինգ տարին էր խանգարո՞ւմ»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում