Օզբիլիսի հետ խոսել եմ «Սպարտակ» տեղափոխվելու մասին. Ալդերվեյրելդ
Սպորտ
Ամստերդամի «Այաքսի» 24-ամյա պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը», տեղեկացնում է եվրոպական մամուլը:
«Գիտեմ, որ «Այաքսին» առաջարկ է արվել: Եթե թիմերը համաձայնության գան, ես կմտածեմ առաջարկի մասին: Անմիջապես չեմ մերժի: Միշտ ասել եմ, որ պատրաստ եմ ուսումնասիրել ցանկացած տարբերակ, շատ բան կախված է առաջարկից: Նրանք, ովքեր գիտեն ինձ, կարող են հաստատել, որ ես միայն փողի մասին չեմ մտածում, սակայն կան առաջարկներ, որոնցից հնարավոր չէ հրաժարվել: «Սպարտակը» թույլ թիմ չէ: Արդեն խոսել եմ Օզբիլիսի հետ տեղափոխության մասին: Նա կարող է շատ բան պատմել ակումբի և Ռուսաստանի առաջնության վերաբերյալ: Իհարկե պատրաստ եմ բանակցություններ վարել ակումբի հետ»,- նշել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում