Վրաերթից հետո 2 ժամ սպասել են, մինչ կժամաներ Իջեւանի ոստիկանության «մեծն քննիչը»
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում «Օպել» մակնիշի 84 ՏP 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի «շուկայի հարակից» տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Վահագ Աղաջանյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փորձում էր վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց պարզվում է՝ վրաերթի ենթարկվածը հեռացել է դեպքի վայրից:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին հայտնել են, որ քննիչ Մայիս Ծովյանը դեպքի վայր է ժամանել երկու ժամ հետո, ու այդքան ժամանակ Իջեւանի ոստիկաններն ու ՃՈ աշխատակիցները հսկել են վթարի վայրը, մինչեւ կժամաներ մեծն քննիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Օթարյանի հայրը՝ Ռոբերտ Օթարյանը, աշխատում է քաղաքաշինության պետական տեսչության Տավուշի մարզային բաժնում՝ որպես բաժնի պետ:
Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում