«Ոչ մի ֆուտբոլիստ արժանի չէ այն գումարին, որն առաջարկվում է Բեյլի համար». Տրապատոնի
Սպորտ
Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին խոսել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի` «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
Մասնագետը, մասնավորապես, նշել է.
«Կարծում եմ` ոչ մի ֆուտբոլիստ արժանի չէ այն գումարին, որն առաջարկվում է Բեյլի համար: Միայն մեկ ֆուտբոլիստը չի կարող հաղթել խաղը: Նույնիսկ այնպիսի մեծագույն խաղացողներին, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Պելեն կամ էլ Կրոյֆը, անհրաժեշտ էր թիմ»:
Հիշեցնենք, որ Բեյլի տրանսֆերի համար «Արքայական ակումբը» պատրաստ է վճարել 100-120 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում