Երկրորդ բանակումը` Արցախում
Հասարակություն
Օգոստոսի 1-ին մեկնարկեց Արցախում Հայազն կուսակցության կողմից կազմակերպված երկրորդ վրանային Բանակումի ծրագիրը: Բանակումին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ երիտասարդներ:
Առաջին օրը ճամբարականները այցելեցին Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, երիտասարդներին ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանեց նրանց հարցերին:
Այնուհետև, ճամբարականները շարժվեցին դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ: Բանակման ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ Հայազնի հետագա գործունեության, ազգային-ազատագրական և ազգային-հեղափոխական ռազմավարության և մարտավարության շուրջ: Անցկացվեցին ճամբարականների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը նպաստող միջոցառումներ:
Ճամբարականներին այցելեցին վերլուծաբան Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, Արցախյան Պատերազմի հրամանատար Արարատ Ծատուրյանը, Քաշաթաղի վարչակազմի ու Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտերկրից: Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան:
Երկրորդ բանակումը ավարտեց իր աշխատանքը օգոստոսի 9-ին:
«Հայազն» կուսակցության մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան