«Բորուսիան» ունակ է հաղթել «Բավարիային». Լյով
Սպորտ
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը համոզված է, որ Դորտմունդի «Բորուսիան» կարող է լուրջ մրցակից լինել Մյունխենի «Բավարիայի» համար, տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Երբ «Բորուսիայի» վնասվածք ստացած բոլոր ֆուտբոլիստներն ապաքինվեն, ապա նրանց հիմնական կազմն ունակ կլինի հաղթել «Բավարիային»: «Բորուսիան» խնդիրներ է ունենում այն ժամանակ, երբ թիմի առաջատարները վնասվածք են ստանում: Մյունխենցիները գերազանցում են «Բորուսիային» բարձրակարգ ֆուտբոլիստների քանակով»,- նշել է Լյովը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում