«Լիվերպուլը» մերժեց «Բարսելոնային»
Սպորտ
«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» պաշտոնական առաջարկը 28-ամյա պաշտպան Դանիել Ագերի տրանսֆերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական մամուլը, Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար կատալոնացիներն առաջարկում էին 17 մլն եվրո: Սակայն անգլիական կողմը գումարի չափը բավարար չի համարում: «Կապտանռնագույնների» տրանսֆերային առաջարկի մասին տեղեկությունը հաստատել է նաև ֆուտբոլիստի գործակալը:
Նշենք, որ ֆուտբոլիստը վերջերս նշանակվեց թիմի փոխավագ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում