Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Սեյրան Օհանյանի այցը հանրապետության հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:

Սեյրան Օհանյանը առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Նա գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Նախարարը ծանոթացել է նաև սպաների համար կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:

Հաջորդ օրը` օգոստոստի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որին ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Մովսես գյուղի բնակիչներ:

Միջոցառման սկզբում հյուրերը ներկա գտնվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրու բացման արարողությունը: Այնուհետև Սեյրան Օհանյանը ծաղիկներ դրեց Մովսես գյուղի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր և պաշտպանության նախարարության կողմից ողջունելով և շնորհավորելով ներկաներին Մովսես գյուղի օրվա կապակցությամբ Ս.Օհանյանը նշել է. «Խոսելով Մովսես գյուղի մասին կարելի է մի քանի խորհրդանշական եզրակացություններ կատարել: Հազարամյա պատմություն ունեցող այս գյուղը շարունակել է պահպանել իր պատմական այն բոլոր ավանդույթները, որոնք բնորոշ են հայ ժողովրդին, բնորոշ են նրա պատմության շարունակականությանը, բնորոշ են պայքարին: Հենց դա է հնարավորություն տվել, որպեսզի Մովսես գյուղը միշտ լինի համախմբված դժվարագույն պայմաններում: Մովսես գյուղը այսօր մի յուրահատուկ ամրոց է, որը պահպանում է Տավուշի մարզի նշված տարածքը»:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում Մովսես գյուղի բնակիչների ներդրած ավանդի մասին Սեյրան Օհանյանը շեշտեց, որ Մեծ հայրենականի տարիներին մովսեցիներից 402 կամավորականներ մեկնեցին մարտադաշտ, և իրենց ավանդը ներդրեցին մեր ընդհանուր հաղթանակի մեջ: «Ցավոք սրտի, նրանցից 207-ը չվերադարձան մարտի դաշտից: Նրանց օրինակի ու հերոսական կերպարի շնորհիվ է, որ մեր սերնդակից մովսեսցիներից 484-ը կռվեցին և իրենց մեծ ներդրումն ունեցան Արցախյան ազատամարտում: Նրանց անձնվիրության շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ պայմաններում ապահովել մեր սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խաղաղ արարումը»:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ Մովսես գյուղի բնակիչները կարող են համոզված լինել, որ իրենք այսօր միայնակ չեն: «Նրանց թիկունքում են իրենց բոլոր համագյուղացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր գտնվում են արտասահմանում, այնտեղ հաջողությունների են հասել և դրա հետ մեկտեղ աշխատում են օգտակար լինել իրենց հարազատ գյուղին»:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը Մովսես գյուղի մի շարք ազատամարտիկների պարգևատրեց գերատեսչական մեդալներով:

Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում նշեց, որ պաշտպանության նախարարությունն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների քանակը, քանի որ դրանով, բացի պաշտպանությունից, նաև սոցիալական խնդիրներ են լուծվում: «Իսկ սահմանների ինժեներական սարքավորման աշխատանքները լինելու են շարունակական, բանակը լինելու է զգոն, որպեսզի մարդիկ միշտ վստահ լինեն, որ մենք իրենց կողքին ենք»:

{gallery}pnnn{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված