Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Հասմիկ Պապյան. «Տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել»

Գիտություն և Մշակույթ

168.am-ի զրուցակիցն է օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը, ով կատարումներով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Հասմիկ Պապյանը մեր ժամանակների և աշխարհի լավագույն սոպրանոների շարքին է դասվում: Հիշեցնենք, որ Հասմիկ Պապյանը Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Այդ ժամանակից ի վեր ելույթներ է ունեցել բազմաթիվ թատրոններում, աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերա և «Կարնեգի Հոլլ», Սան Ֆրանցիսկոյի օպերա, Վաշինգթոնի Ազգային օպերա, Միլանի «Լա Սկալա», Փարիզի «Բաստիլ» օպերա, Բարսելոնի «Լիսեու» մեծ թատրոն, Մադրիդի թագավորական թատրոն, Լոնդոնի «Վիգմոր Հոլլ», Վիեննայի պետական օպերա, Ամստերդամի «Նիդեռլանդական» օպերա, Ցյուրիխի օպերա, Սանկտ Պետերբուրգի «Մարինինյան» թատրոն, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաներ: Երգում է Մոցարտի, Ռոսսինիի, Հալևիի, Բիզեի, Պուչինիի, Չայկովսկու, Վագների, Վերդիի ստեղծագործություններից: Մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոների: Իր մենահամերգների ժամանակ ակտիվորեն ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը` Կոմիտաս, Չուխաճյան, Տիգրանյան, Տերտերյան, Մանսուրյան և այլն: 2004թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 2005թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով` որպես «Ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»: 2006թ. թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ: Հուլիսի 25-ին Վագների և Վերդիի ծննդյան 200-ամյակի առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հասմիկ Պապյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

- Ձեր նախորդ այցի ժամանակ նշեցիք, որ Երևանում ելույթ ունենալը շատ դժվար է, հանդիսատեսը պահանջկոտ է: Ի՞նչ զգացմունքներ, գուցե վախեր կային այս անգամ, երբ հանդես եկաք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: - Միշտ էլ դժվարությամբ է ստացվում մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալը: Հայ հանդիսատեսը շատ խստապահանջ է հատկապես Հայաստանից դուրս հաջողության հասած հայ արվեստագետների նկատմամբ: Պետք է` կրկնակի ապացուցես քո տաղանդը, այն, թե ինչի՞ ես դու արժանի: Անսպասելիորեն շատ ջերմ ընդունեց ինձ հանդիսատեսը: - Ի՞նչ սպասումներ ունեիք հանդիսատեսից: - Ես հանդիսատեսից, նախևառաջ, երաժշտության ճիշտ ընկալում էի սպասում: Հայ արվեստասեր հասարակության ծարավը հագեցնելու մեծ ցանկություն ունեի, քանի որ հայտնի է, որ Վագներ այստեղ հաճախ չի հնչում: Իմ սպասելիքները գերազանցեցին… այդքան ջերմ ընդունելություն, լեփ-լեցուն դահլիճ և այդքա˜ն ջերմ ծափահարություններ: - Երգել եք գրեթե բոլոր մեծ բեմերում, շուրջ 45 դերերգեր, հատկապես ո՞ր բեմում է Հասմիկ Պապյանի ձայնը թևեր առնում: - Վիեննայում: Ի դեպ, Վիեննայի հանդիսատեսը նույնպես խստապահանջ է, կարելի է ասել` «շփացած» են, քանի որ հիանալի ելույթներ լսելու շատ առիթներ ունեն: Տարվա մեջ 330 օր ներկայացում կա այնտեղ, և մշտապես հանրաճանաչ աստղեր են ելույթ ունենում` Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հանդիսատեսը խստապահանջ է, բայց միառժամանակ շատ ջերմ է: Եղել է դեպք, երբ 40 րոպե շարունակ դահլիճը ծափահարել է:

- «Ամբողջական նկարագրի հայուհի»,- այսպես է ձեզ բնորոշել անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը: Ի՞նչպես եք ընկալում այս խոսքերը, և ինչպիսի՞ն է ձեզ համար ամբողջական նկարագրի հայուհին:

- Սա ինձ չափազանց շոյում է: Ես ոչ թե ձգտել եմ արժանանալ այդ գնահատականին, այլ փորձել եմ պահել իմ հայությունը, երբեք չհրաժարվել և հնարավորության դեպքում նույնիսկ լրացնել այն: Ամենամեծ հարստությունն է ինձ համար հայ լինելը: Իսկ երբ դա նկատելի է նաև այնպիսի կնոջ կողմից, ինչպիսին Արաքսի Սարյանն է, ինձ համար բազմակի ուրախություն է: Հայուհին պետք է լինի համբերատար, համեստ, պետք է իր ավանդույթների և պատմության կրողը լինի, խոսի գեղեցիկ հայերենով և ընտանիքին նվիրված լինի: - Ավելի քան 150 անգամ աշխարհի տարբեր բեմերից մարդիկ հնարավորություն են ունեցել լսելու «բոլոր ժամանակների լավագույն Նորմաներից» մեկին: Ինչո՞վ է առանձնանում այս դերերգը ձեզ համար: - Առհասարակ այս դերերգը շատ դժվար է սկսել և ավարտին հասցնել: Շատ մեծ կենտրոնացում է այն պահանջում, ձայնի ոչ մի ելևէջ չես կարող բաց թողնել: Շատ երկար է օպերան, և Նորմայի դերակատարը գրեթե անդադար պետք է երգի, իսկ դա շատ բարդ է: Նորմա կատարելու համար պետք է 3 տեսակի ձայն ունենալ` լիրիկական, դրամատիկ և կոլորատուրային: Ամենամեծ երջանկությունն է, երբ հնարավորություն ունես բեմից հնչեցնելու Նորմայի երգը: Այն մեծ ընդունելություն է գտնում, քանի որ մշտապես արդիական կերպար է Նորման: 2500 տարի առաջ ապրող քրմուհին հեշտությամբ կարող էր լինել նաև մեր օրերի քաղաքական գործիչը, վճռական կինը: Նա լքված, դավաճանված կին էր: Այս թեման մշտապես արդիական է:

- Կա՞ն նմանություններ Նորմայի և Հասմիկ Պապյանի միջև:

- Բարեբախտաբար քաղաքականության հետ ես ոչ մի կապ չունեմ (ծիծաղում է.- Ն.Ղ.): Ես միայն բեմում եմ որոշումներ կայացնում: Իհարկե, դա էլ իր դժվարություններն ունի, մեծ պատասխանատվություն է պահանջում: Պահեր են եղել, երբ վերջին վայրկյանին մտածել եմ, թե ինչ լավ կլիներ` տուն գնայի, բայց գիտակցել եմ ամբողջ պատասխանատվությունը: Ես երգել եմ բոլոր իրավիճակներում` ջերմությունով, առանց փորձի, անմիջապես թռիչքից հետո: Բայց իմ կյանքում չեն եղել բոլոր այն հիասթափությունները, դժբախտությունները, որ եղել են Նորմայի կյանքում: Մենք ևս մեկ ընդհանուր գիծ ունենք. երկուսս էլ ուժեղ կանայք ենք:

- Ասում են` ուժեղ կանանց թուլությունները հաճախ ավելի արտահայտիչ են լինում…

- Այո, ես ուժեղ եմ, բայց ինձ թույլ եմ զգում` տեսնելով մարդկային դժբախտ ճակատագրերը: Ես տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել: Զգացմունքային եմ…

- Աիդա, Նորմա, Լեդի Մակբեթ, Լեոնորա («Ճակատագրի ուժը»), Տոսկա, Դոննա Աննա… այս կերպարներից ո՞րն է առավել հոգեհարազատ Ձեզ:

- Բոլորն են հոգեհարազատ: Առանց նրանց սիրելու, նրանց քո մասնիկը դարձնելու՝ անհնար է հավաստի ներկայացնել նրանց: Նրանք բոլորն էլ յուրօրինակ են ինձ համար, բոլորն էլ սիրելի են: Այս պահին իմ ամենասիրելի դերերգը Իզոլդան է:

- Դեռ շատ վաղուց ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեզ համար երազանք է բեմից կատարել Իզոլդայի դերերգը:

- Այո, մեծ բավարարություն բերեց այն իմ հոգուն: 5 և կես ժամ անդադար երգելը բեմում մեծ ջանքեր է պահանջում: Դժվարություն է նաև այն, որ երգի բառերը գրված են հին գերմաներենով, որն այսօր գործածական չէ: Ես փայլուն տիրապետում եմ գերմաներենին, բայց այդ լեզուն սովորելը մեծ ջանքեր պահանջեց ինձնից: Մեկ տարի պատրաստվել եմ այդ կերպարը կերտելու համար: Բայց այնքա˜ն մեծ փիլիսոփայություն է կրում իր մեջ, այնքա˜ն հանճարեղ է այդ երաժշտությունը… Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ: Դրանից հետո կյանքը շատ դյուրին է դառնում, վերանում ես աշխարհիկ խնդիրներից: Այն փոխեց ինձ` որպես կին, քաղաքացի, մարդ: Եվ անչափ երջանիկ եմ, որ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ ունկնդրելու այդ ոչ աշխարհիկ երաժշտությունը: Դահլիճի ջերմությունը հաստատեց, որ մեր հասարակությունը նույնպես ունի այդպիսի երաժշտության կարիք:

- Աշխատանքային գերծանրաբեռնվածությունը ժամանակ թողնո՞ւմ է անձնական կյանքի համար:

- Այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը (ծիծաղում է,- Ն.Ղ.): Մենք ազատ ենք թողնում միմյանց: Ես ունեմ իմ աշխատանքը, ամուսինս ունի իրենը: Բայց, անկասկած, ժամանակ ենք տրամադրում նաև միմյանց: Անհնար կլիներ առանց փոխադարձ խորհուրդների, զրույցների:

- Իսկ Սրանույշին հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել:

- Սիրանույշին շատ քիչ եմ ժամանակ տրամադրել, բայց միշտ ներկա եմ եղել իր կյանքում: Ֆիզիկապես բացակայել եմ, իր կողքին չեմ եղել, բայց իմ ներկայությունը զգացվել է: Շատ կարևոր է, երբ երեխադ գիտակցում է գործիդ կարևորությունը, քո բացակայության պատճառը:

- Շատերին զարմացնում է այն փաստը, որ լինելով գերմանացի` ձեր ամուսինը հիանալի տիրապետում է հայերենին: Ձեր աշխատանքի՞ արդյունքն է, թե՞…

- Ոչ, դա իր ցանկությունն էր: Նա առհասարակ մեծ սեր ունի լեզուների հանդեպ, 7 լեզուների է տիրապետում: Սովորեց, որպեսզի ավելի լավ հասկանա ինձ, մեր մշակույթը: Ինչպես ինքն է ասում` դա իմ սրտի լեզուն է: Շատ ուրախ եմ, որ այժմ մեր ընտանիքի լեզուն հայերենն է, բայց մեծ սխրագործություն դա չեմ համարում, որովհետև մեր լեզուն այնքան գեղեցիկ է, որ ինչո՞ւ ոչ:

- Առհասարակ ի՞նչն է ոգևորում ձեզ հայ իրականության մեջ:

- Երիտասարդությունը: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք: Վերջին իրադարձությանը մենք ներկա եղանք, երբ երիտասարդները պայքարեցին իրենց իրավունքի համար և հասան արդյունքի: Օրինակները շատ են` Մաշտոցի պուրակը, Թեղուտը… Նրանք են մեր երկրի վաղվա տերերը:

- Լիակատար երջանկության համար ի՞նչ է պակասում Հասմիկ Պապյանին:

- Կողքիններիս երջանկությունը: Եթե չլինեն հիվանդ, դժբախտ մարդիկ, չլինեն արհավիրքներ, տարերային աղետներ, պատերազմներ, եթե ինձ շրջապատեն հաջողակ, ուրախ, առողջ, երջանիկ մարդիկ, իմ երջանկությունը կհազարապատկվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված